Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ողնաշարի թեքում
ՀԱՐՑ: Ես 16 տարեկան եմ, ունեմ ողնաշարի ծռվածություն 10-12 աստիճանով և դրա հետևանքով` ասիմետրիկ իրան. ձախ կողմը համարյա տափակ է: Կարելի՞ է արդյոք այն ուղղել: Այս հարցն ինձ իրոք անհանգստացնում է: Ես ապրում եմ փոքր քաղաքում և չգիտեմ՝ ում դիմել:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ամենայն հավանականությամբ, իրանը կարելի է ուղղել: Սակայն նախ և առաջ պետք է ստուգել ողնաշարը: Թեև դեռ ցավեր չունես, քո նկարագրած շեղումն իրոք լուրջ խնդիր է: Շտապ անցիր ողնաշարի ռենտգեն հետազոտություն, որը ցույց կտա տուբերկուլյոզի, ողնաշարի ոսկրանյութի փոփոխության կամ ուրիշ խնդիրների առկայությունը: Եթե որևէ հիվանդություն ի հայտ գա, նախ զբաղվիր դրա բուժմամբ: Իսկ եթե պարզվի, որ քեզ մոտ պարզապես ողնաշարի ծռություն է` նյարդաբանը կնշանակի ֆիզիկական վարժություններից բաղկացած բուժման հատուկ կուրս: Այն լիարժեք անցնելու և բժշկի խորհուրդներին հետևելու դեպքում կլուծես ողնաշարի հետ կապված խնդիրը, որի արդյունքում կուղղվի նաև իրանդ:
Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի LILIT, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, որևէ հետազոտության արդյունքում է պարզվել, որ նման խնդիր կա, թե դա ուղղակի Ձեր ենթադրությունն է: Եթե կատարվել է հետազոտություն կամ բժշկի եզրակացություն, խնդրում եմ ներկայացրեք: Ամենայն հավանականությամբ խոսքը սկոլիոզի մասին է: Սկոլիոզի դեպքում տեղի է ունենում ողնաշարի թեքում, բուժման եղանակը և արդյունավետությունը կախված է սկոլիոզի աստիճանից:
LILIT
21.10.2015
Մեդ-Պրակտիկ
03.12.2014
Հարգելի Mari, հավանաբար խոսքը ողնաշարի սկոլիոզի մասին է, որը հաճախ է հանդիպում Ձեր տարիքի երեխաների մոտ: Տարբերում են սկոլիոզի 4 աստիճան, որը կախված է ողնաշարի թեքման աստիճանից: 30 աստիճանի թեքվածությունն արդեն 3-րդ աստիճանի սկոլիոզ է: Այս դեպում անհրաժեշտ է բուժում, որը կարող է լինել կոնսերվատիվ `տարբեր վարժությունների, բուժական ֆիզկուլտուրայի, ուղղիչ կորսետների միջոցով: Արդյունքների չհասնելու կամ հիվանդության զարգացման դեպքում անհրաժեշտ է նաև դիմել վիրահատական միջամտության: Խորհուրդ ենք տալիս, որքան հնարավոր է՝ շուտ սկսել բուժումը:
Mari
02.11.2014
Մեդ-Պրակտիկ
27.12.2013
Հարգելի Անի, բարև Ձեզ, այդ հիվանդության անունը անշարժացնող սպոնդիլոարթրիտ է կամ Բեխտերևի հիվանդություն, որի մասին կարող եք կարդալ հոդվածում, որի հղումը ներկայացնում ենք ստորև.
https://www.med-practic.com/arm/145/806/article.more.html
Անի
23.12.2013
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն